ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ա՜խ այդ ծխախոտն ու ալկոհոլը

Ա՜խ այդ ծխախոտն  ու ալկոհոլը
25.02.2014 | 11:27

Սրտանոթային և սիրտ-թոքային անբավարարությունների, ինչպես նաև սրտի իշեմիկ հիվանդությունների ամենատարածված պատճառներից է ալկոհոլի ու ծխախոտի չափից շատ օգտագործումը, որոնք բացասաբար են անդրադառնում մեզ վրա: Մասնավորապես ծխախոտի բացասականությունը բացատրվում է այսպես. յուրաքանչյուր ծխած գլանակից հետո անոթները նեղանում են մոտավորապես 30 րոպե, ինչի պատճառով դժվարանում է արյան նորմալ շրջանառությունը: Բացի դրանից, ծխախոտի ծուխը պարունակում է շուրջ 300 տեսակի թունավոր նյութեր, այդ թվում` նիկոտին, ածխաթթու գազ, քացախաթթու, ստեարինային թթու, հեքսամին, բութան և այլ վտանգավոր նյութեր, մասնավորապես նիկոտինը սեղմում է արյունատար անոթները, բարձրացնում արյան ճնշումը և արագացնում արյան մակարդումը:
Ալկոհոլը ևս բացասաբար է ազդում սրտի վրա. այն արյուն է անցնում օգտագործելուց մի քանի րոպե հետո և շրջանառվում է 5-7 ժամ: Այն գրգռում է նյարդային համակարգը, սեղմում սրտի պսակաձև անոթները, ինչի պատճառով սրտամկանն անբավարար քանակով թթվածին և սննդարար նյութեր է ստանում: Անհրաժեշտ է գիտակցել, որ ծխող և ալկոհոլ շատ օգտագործող մարդիկ հաճախ են ունենում սրտանոթային ջղակծկումներ և, իհարկե, սրտային ծանր նոպաներ: Գիտակցեք ձեր հանցանքի չափաբաժինը, թույլ մի տվեք, որ ծխախոտն ու ալկոհոլը թունավորեն ձեր կյանքը և խլեն թանկարժեք այն ակնթարթները, որոնք էլ երբեք հետ չեք բերի:

Հովհաննես ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆ
«Առողջ սիրտ» կայքէջի հիմնադիր

Դիտվել է՝ 5468

Մեկնաբանություններ